«ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների ձեռքբերում է, որ այսօր Լարսի անցակետն օրական հատում է 250 հայկական բեռնատար՝ նախկին 130-ի փոխարեն»
Տնտեսություն
13:53 07/07/2022

«ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների ձեռքբերում է, որ այսօր Լարսի անցակետն օրական հատում է 250 հայկական բեռնատար՝ նախկին 130-ի փոխարեն»

«Լարսը բաց է, բեռանատարներն անցնում են անցակետով և վերջին 1.5 ամսվա կատարած աշխատանքի արդյունքում մենք կարողացել ենք հասնել նրան, որ անցակետի թողունակությունն էապես մեծացել է ,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հավելեց, որ եթե երկու ամիս առաջ միջինը 130 հայկական մեքենա էր հատում Լարսի անցակետը, ապա այսօր մոտավորապես 250 մեքենա է հայտում այն:

Վահան Քերոբյանն ընդունեց, որ խնդիրը լրիվ լուծված չէ և ներկայում ՀՀ կառավարությունն աշխատում է արագ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաների առաջնային անցման խնդրի լուծման ուղղությամբ:

Նա այդ ձեռքբերումն համարեց ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների համատեղ  աշխատանքի արդյունք :

Նախարարը հույս հայտնեց, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերն ամբողջությամբ կվերանան:

Անդրադառնալով Փոթի նավահանգստից լաստանավի գործարկման հարցին՝ Քերոբյանն ասաց. «Երեկ էլ խոսել եմ իմ վրացի գործընկեների հետ և մեք վերջնական կետին մոտ ենք և մոտակա օրերին լաստանավի խնդիրն իր վերջնական լուծումը կստանա, եթե չէ՝ «Պլան-Բ»-ին կանցնենք, Բաթումի նավահանգստի միջոցով այդ նույն գործողությունն կանենք»

Նրա խոսքով՝ լաստանավային ծառայություն մատուցող հոլանդական ընկերությունը միացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, դրա համար էլ որոշումը ձգձգվում է, այլապես այն մի քանի րոպեի խնդիր կլիներ:

Քերոբյանն նաև տեղեկացրեց, որ Բաթումի նավահանգիստը կառավարում է ֆիլիպինյան ընկերությունը, որտեղից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է:

Նա ասաց, որ այն կառավարության գերխենդիրն է, քանի որ համարում է, որ Հայաստանը պետք է ունենա լավ կապվածություն աշխարհի հետ:

«Լավ տարբերակը Փոթի նավահանգիստն է, բայց հույս ունենք, որ երկու տարբերակներից մեկը, այնուամենայնիվ, կլինի»,-հայտարարեց Քերոբյանը:

Պատասխանելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճանապարհները բացելու վերաբերյալ հարցին՝ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ իրենց խնդիրը Հայաստանը փակուղուց խաչմերուկի վերածելն է:
 

Placeholder
«ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների ձեռքբերում է, որ այսօր Լարսի անցակետն օրական հատում է 250 հայկական բեռնատար՝ նախկին 130-ի փոխարեն»