Գործադիրն այսօր 6 ամսով կարգելի խոշոր և մանր եղջերավոր անասունների չմշակված կաշիների և մորթիների արտահանումը
Տնտեսություն
10:50 07/07/2022
Հայաստան

Գործադիրն այսօր 6 ամսով կարգելի խոշոր և մանր եղջերավոր անասունների չմշակված կաշիների և մորթիների արտահանումը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 40 նախագիծ, որոնցից զեկուցվող են միայն 3-ը:

Գործադիրն այսօր որոշում կընդունի 6 ամսով արտահանման ժամանակավոր արգելք սահմանել խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների , ոչխարների չմշակված մորթերի կամ գառների մորթիկների և այլ չմշակված մորթերի վրա՝ անկախ նրանց  մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված լինելու:

Որոշման նախագծի մեջ ասվում է, որ արգելքը չի տարածվում՝ «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, վերաներմուծման պայմանով «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպվող վերոնշյալ ապրանքների վրա:

Placeholder
Գործադիրն այսօր 6 ամսով կարգելի խոշոր և մանր եղջերավոր անասունների չմշակված կաշիների և մորթիների արտահանումը