Բյուջեից 13.3 մլրդ դրամ՝ Կապսի ջրամբարի և ճանապարհների շինարարության համար
Տնտեսություն
11:40 07/07/2022
Հայաստան

Բյուջեից 13.3 մլրդ դրամ՝ Կապսի ջրամբարի և ճանապարհների շինարարության համար

«Նախագծով վերաբաշխում կիրականացնենք բյուջեի տարբեր հոդվածներում և մոտ 13.3 մլրդ դրամ կվերաբաշխենք երեք խոշոր բլոկներով ծրագրեր իրականցնելու համար, որոնցից մեկը Կապսի ջրամբարն է»,-Կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ ջրամբարի կառուցման հարցում որոշակի գործընթաց կա, և այն ներկայում փաստաթղթերի ուսումնասիրության փուլում է:

«Եթե ամեն ինչ նորմալ գնա և կարծես ամեն ինչ նորմալ է գնում, ապա անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել ջրամբարի շինարարին և 3.5 մլրդ դրամի լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն կա»,-ասաց նախարարը:

Գնել Սանոսյանի՝ խոսքով որոշման մյուս մասը վերաբերում է Երևան քաղաքում իրականացվող երկու ծրագրերին, որոնցով Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, որոնք ավարտական փուլում են և վերջնական տեսքի բերելու համար որոշմամբ 4.1 մլրդ դրամ կհատկացվի դրա համար:

Նա նաև հայտնեց, որ  ՀՀ ճանապարհների նորոգման համար 135 կմ ընդհանուր երկարությամբ 10 հատվածների համար էլ բյուջեից կհատկացվի 5.7 մլրդ դրամ:

Placeholder
Բյուջեից 13.3 մլրդ դրամ՝ Կապսի ջրամբարի և ճանապարհների շինարարության համար