Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դդմի սերմերը եզակի ամինաթթվի՝ տրիպոտֆանի բնական աղբյուրն են, այս նյութի բավարար քանակությունը դրականորեն է ազդում բոլոր համակարգերի և օրգանների աշխատանքի վրա:«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Eat This, Not that-ին ասել է սննդաբան Լորեն Մանաքերը:
Դդմի սերմերը վիտամիններով և միկրոէլեմենտներով հարուստ եզակի մթերք են։ Դրանց կանոնավոր օգտագործումը հագեցնում է մարմինը մի շարք օգտակար ամինաթթուներով և աջակցում է իմունային համակարգին, այս միջոցը նաև օնկոպրոտեկտոր հատկություն ունի՝ պաշտպանելով կրծքագեղձի քաղցկեղից։
«Դդմի սերմերը պարունակում են լիգնաններ՝ պոլիֆենոլներ, որոնք կարող են օգնել նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Սա գիտականորեն ապացուցված է մի շարք հետազոտություններով, բացի այդ, վերոնշյալ հիվանդության բուժման գործում կարևոր դեր է խաղում նաև դդմի սերմերի օգտագործումը»,-ասել է Մանակերը։
Բժիշկը խորհուրդ է տվել դդմի սերմեր օգտագործել քնի հետ կապված խնդիրների դեպքում։ Արտադրանքով հարուս տրիպտոֆանը կարող է զգալիորեն հեշտացնել քնելը և օգնել ազատվել անքնությունից: