Նշվեց լավ կինփառատոնի երեք հիմական գործոնները, բայց մոռացաք նշել չորրորդը՝ լավ կոնյակը. Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջ
Մշակույթ
10:35 11/07/2022
Հայաստան

Նշվեց լավ կինփառատոնի երեք հիմական գործոնները, բայց մոռացաք նշել չորրորդը՝ լավ կոնյակը. Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջ

Երևանում նախօրեին մեկնարկել է«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը։ Արամ Խաչատրյան համերգասրահում փառատոնի բացման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

«Մենք չենք հիվանդացել, չենք մահացել, առաջ ենք գնում: Մենք զարգանում ենք, ու փառք Աստծո այն մարդիկ, որոնք կանգնած են մեր փառատոնի մեջքին: Իմ ուսուցիչ Միքայել Ստամբոլցյանը ասում էր՝ եթե ուզում ես փառատոնը համարել լավ, երեք գործոն կա՝ լավագույն ֆիլմեր, լավագույն ժյուրի, լավագույն հանդիսատես: Այսօր այդ երեքն էլ կա»,- բացման արարողությանն ասել է Հարություն Խաչատրյանը:

Օսկարակիր կինոռեժիսոր Թերի Ջորջին, ով արժանացել է Փարաջանովյան թալերներ մրցանակին, ասաց. «Դուք նշեցիք լավ կինփառատոնի երեք հիմական գործոնները, բայց մոռացաք նշել չորրորդը՝ լավ կոնյակը»։

Փառատոնի փակումը կկայանա հուլիսի 17-ին Կարին Հովհաննիսյանի «Չճանաչված Հանրապետություն» ֆիլմով։


 

Placeholder
Նշվեց լավ կինփառատոնի երեք հիմական գործոնները, բայց մոռացաք նշել չորրորդը՝ լավ կոնյակը. Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջ