Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրացուհին ծանր այրվածք է ստացել՝ արևայրուքը թզի թուրմով մգացնելու փորձի պատճառով
16-ամյա թբիլիսցի աղջիկը ծանր այրվածքներով հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նա փորձել է իր արևայրուքը մգացնել թզի թուրմով։ Այս մասին հայտնում է Sputnik-Գրուզիան։
Երիտասարդ աղջիկը ստացել է երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ։ Վնասվել են նրա կրծքավանդակի և վերին վերջույթների մաշկը։
«Այսօր շրջայցի ժամանակ ես հասկացա, որ Վրաստանը ոչ միայն գինու, այլեւ թզի ծննդավայրն է»,-կատակել է այն կլինիկայի ղեկավար Գուգա Քաշիբաձեն, որտեղ ընդունվել է տուժածը։
Չնայած բժիշկների կանոնավոր նախազգուշացումներին թզի թուրմի օգտագործման պատճառով այրվածքների ռիսկի բարձրացման մասին, Վրաստանում այն շարունակում է մնալ «ժողովրդական կոսմետիկայի» հանրաճանաչ միջոց։ Ամեն տարի այս պատճառով մի քանի մարդ հայտնվում է հիվանդանոցում։