Արմեն Բաբալարյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Սպորտ
20:11 12/07/2022
Հայաստան

Արմեն Բաբալարյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել  միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«Նա դասվել է մեր առաջատար վարպետների շարքը: Եղել է տարիքային տարբեր խմբերի ԽՍՀՄ առաջնությունների  բազմակի հաղթող և մրցանակակիր,  գավաթակիր  ու միջազգային բարձրագույն կարգի մրցաշարերի  ոսկե մեդալակիր:

2004-2005թթ. մարզել է Իրանի հավաքականը: Նրա աշխատանքի արդյունքում մարզաձևն  այդ երկրում  մեծ տարածում և առաջընթաց է ապրել: Մինչ այդ իրանցի ըմբիշները օլիմպիական խաղերում հաղթող չեն ճանաչվել, իսկ  Բաբալարյանից հետո  ծնվել են լուրջ հաջողությունները:

Հենց միայն Լոնդոնի օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր  են դարձել Իրանի միանգամից երեք ըմբիշներ: Երախտապարտ այդ տղաները հաջողության գործում  գնահատել  են երևանցի մասնագետի ներդրումը:

Արտերկրում երկամյա  գործուղումից հետո  Բաբալարյանը վերադարձել է հայրենիք և ստանձնել մարզաձևի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզչի ղեկը»,- հայտնում են կոմիտեից։

Placeholder
Արմեն Բաբալարյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ