Հունիսին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 13.3% և 45.4%-ով
Տնտեսություն
12:33 12/07/2022
Հայաստան

Հունիսին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 13.3% և 45.4%-ով

2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.5%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.7% գնաճ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.5-1.3% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում:

Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2022թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի 1.6% և 2.2% գնաճ: 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 13.3% և 45.4%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ` 2.1% և 33.3%-ով:

Placeholder
Հունիսին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 13.3% և 45.4%-ով