Մարտունու շրջանի  Բերդաշեն ու Եմիշճան համայնքներն երեկվանից  շուրջօրյա ջրամատակարարում ունեն
Տնտեսություն
18:18 13/07/2022
ԼՂՀ

Մարտունու շրջանի Բերդաշեն ու Եմիշճան համայնքներն երեկվանից շուրջօրյա ջրամատակարարում ունեն

Ջրամատակարարման համար իրականացվել են արտեզյան հորերի հորատում և կառուցվել նոր արտաքին ջրագիծ, որը սնուցում է երկու համայնքները։ Մինչ այդ հոսող աղբյուրի դեբետը չէր բավարարում լիարժեք ջրամատակարարման համար:

Կառուցապատման աշխատանքներն ավարտելուց հետո արտեզյան հորերի և ջրագծի շահագործումը հանձնվել է «Ջրամատակարարում» ՓԲ ընկերությանը, ումից էլ  «Արցախպրես»-ը տեղեկացել է Մարտունու շրջանի  Բերդաշեն ու Եմիշճան համայնքներն երեկվանից  շուրջօրյա ջրամատակարարման լուրի մասին։  

Placeholder
Մարտունու շրջանի Բերդաշեն ու Եմիշճան համայնքներն երեկվանից շուրջօրյա ջրամատակարարում ունեն