Մոնղոլիայի պղնձի հանքի արժեքը մոտ 300 միլիոն դոլարով աճել է
Տնտեսություն
19:00 15/07/2022
Հայաստան

Մոնղոլիայի պղնձի հանքի արժեքը մոտ 300 միլիոն դոլարով աճել է

Rio Tinto PLC-ն հայտնել է, որ Մոնղոլիայում Օյու Տոլգոյ պղնձի գործարանում ստորգետնյա հանքի շահագործումը մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլարով ավել կարժենա, քան նախկինում էր ակնկալվում՝ հղելով Covid-19 համաճարակի պայմանավորված խափանումներին:

Հանքարդյունաբերական ընկերությունն հայտարարել է, որ հունիսին ավարտվել է ծախսերի և ժամանակացույցի վերանայված կանխատեսումը, որի համաձայն նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 7,06 միլիարդ դոլար, ինչը բարձր է 2020 թվականի մոտ 6,75 միլիարդ դոլարի, այսպես կոչված, վերջնական գնահատականից: Հանքագործի խոսքով տվյալ թիվը քննարկման է դրվել Օյու Տոլգոյի տնօրենների խորհրդում և ենթադրում է, որ Covid-19-ի հետ կապված հետագա խափանումներ չեն եղել։

Երկու հանքափողեր  շահագործման կհանձնվեն 2024 թվականի առաջին կեսում: Դա 15 ամսով ավելի ուշ է, քան նախանշած էր 2020-ի վերջնական գնահատականով, ավելին է, քան նախորդ տարի հայտարարված սպասվող ինը ամիսների հետաձգման սպասումները։

Ավելի մանրամասն՝  centralasia

Placeholder
Մոնղոլիայի պղնձի հանքի արժեքը մոտ 300 միլիոն դոլարով աճել է