Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության անցկացման ժամկետը փոխվել է
Աշխարհում
14:12 15/07/2022
Աշխարհ

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության անցկացման ժամկետը փոխվել է

Ջրային մարզաձևերի աշխարհի 21-րդ առաջնությունը ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Դոհայում՝ 2023թ. ամռանը: Բայց լողի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ, միջոցառումը կանցկացվի 2024թ. փետրվարի 2-18-ը: Այն նաև 2024թ. Փարիզի օլիմպիական խաղերի որակավորման մրցաշար կհանդիսանա: Օլիմպիական վարկանիշային ուղեգրեր կխաղարկվեն լող, արտիստիկ լող, բաց ջրերում լող, ջրացատկ և ջրագնդակ մարզաձևերում:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Քաթարի մայրաքաղաքում առաջին անգամ կանցկացվի նման բարձրակարգ մրցաշար, թեև վերջին տարիներին Դոհան հաջողությամբ կազմակերպել և անցկացրել է  մի շարք պաշտոնական միջոցառումներ:

Placeholder
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության անցկացման ժամկետը փոխվել է