Իրանը՝ տարածաշրջանում արբանյակների արձակման կենտրոն
Կրթություն, գիտություն
14:16 16/07/2022
Տարածաշրջան

Իրանը՝ տարածաշրջանում արբանյակների արձակման կենտրոն

ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ Իրանը դառնալու է տարածաշրջանում արբանյակների արձակման կենտրոն, գրում է ParsToday-ը։

Իսա Զարեփուրն ասել է, որ Իրանը հաջորդ տարի կդառնա տարածաշրջանի 500 կմ ուղեծրով արբանյակների արձակման կենտրոններից մեկը և կարող է ծառայություններ մատուցել նաև այլ երկրներին։

Զարեփուրը հավելել է, որ Իրանի տիեզերական ենթակառուցվածքը շատ արագ զարգանում է, և ներառում է արբանյակների և արբանյակային ընդունիչների կառուցումից մինչև  տիեզերական տվյալների ստացման կայաններ:

Վերջին չորս տասնամյակում Իրանը շարունակական և լուրջ քայլեր է ձեռնարկել տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ոլորտում։

Թեև թշնամիները բոլոր տեսակի պատժամիջոցներով փորձել են կանխել Իրանի տնտեսական և գիտական առաջընթացը, այդ թվում նաև տիեզերական արդյունաբերության ոլորտում, սակայն, չնայած բոլոր սահմանափակումներին և ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք է բերել տիեզերական ոլորտին առընչվող մի շարք տեխնոլոգիաներ:

Իրանի տիեզերական ծրագրի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ Իրանը հիմնվում է իր ներքին հզորության վրա և  օգտվում ներքին տեխնոլոգիաներից:
 

Placeholder
Իրանը՝ տարածաշրջանում արբանյակների արձակման կենտրոն