Հենց իշխանության գալու առաջին օրը Փաշինյանը դավաճանել է Հայաստանի ազգային շահերը. Վոլոդյա Հովհաննիսյան
Հասարակություն
19:43 16/07/2022
Հայաստան

Հենց իշխանության գալու առաջին օրը Փաշինյանը դավաճանել է Հայաստանի ազգային շահերը. Վոլոդյա Հովհաննիսյան

«Այսօր Հայաստանի իշխանության նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի թելադրանքով հայ ազգային ուժերի ոչնչացումն է»,-  ասուլիսում ասաց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նա հարցադրում արեց, թե ի՞նչ էր արել Արմեն Գրիգորյանը, որ կալանավորվել էր. «Քրեական օրենսգքրի  266-րդ հոդվածում ոչ մի խոսք չկա  հայը հային հասցրած վիրավորանքի մասին, այլ ազգային  խրականության, այսինքն մեկ ազգի ներկայացուցիչը  մյուս ազգի ներկայացուցչին վիրավորելու համար է։ Դա էլ մտցրել էին նրա համար, որ թուրքերին չկարողանայինք  հայհոյել։

Քրեական օրենսգրքի այդ կետով հայը  հային վիրավորելու համար ազգային խտրականության հարց չկա։ Շինծու հոդված էր, այսինքն Նիկոլ Փաշինյանը ծրագրավորված, ուղղորդված դավաճանում և հայասպանության է ենթարկում այս ժողովրդին։ Հենց իշխանության գալու առաջին օրը Փաշինյանը դավաճանել է Հայաստանի ազգային շահերին»։

Գնդապետը խոսում է բանակի ու այն կազմալուծելու մասին։ 
Դավաճանության ու դրա ապացույցների մասին։
Վերելակային խոսակցության միակ վկայի մահվան մասին։
Ազգային խնդիրների ,այդ հարցերը բարձրացնողների դեմ շինծու գործերի ու կալանավորումների մասին։ 
Սփյուռքի հետ ՀՀ իշխանությունների կապերի խզման մասին։
Վոլոդյա Հովհաննիսյանը նաև զգուշացնում է՝ պատահական տեղերում մի կերեք, մի խմեք՝ ակնարկելով իշխանություններին անհա-ո մարդկանց վերացնելու ձևերի մասին։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Placeholder
Հենց իշխանության գալու առաջին օրը Փաշինյանը դավաճանել է Հայաստանի ազգային շահերը. Վոլոդյա Հովհաննիսյան