Հրդեհ «Ռուսթավի ազոտ» ձեռնարկության տարածքում
Տնտեսություն
19:04 18/07/2022
Տարածաշրջան

Հրդեհ «Ռուսթավի ազոտ» ձեռնարկության տարածքում

Թբիլիսիից մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող Վրաստանի ազոտական ​​պարարտանյութերի խոշորագույն արտադրող «Ռուսթավի ազոտ» ձեռնարկության տարածքում հրդեհ է:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, ձեռնարկության բակում այրվել են օգտագործված պոլիէթիլենային տոպրակներ՝ հայտնում է jnews-ը։

«Տեղում մոբիլիզացվել են համապատասխան ուժեր, ակտիվ աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ», — հայտում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Ծխի հաստ շերտը նկատելի է եղել նաև Ռուսթավի քաղաքից:

Placeholder
Հրդեհ «Ռուսթավի ազոտ» ձեռնարկության տարածքում