Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքն ու երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել են։ Այս մասին հայտնի է դարձել TMZ-ին։
Հրատարակության տվյալներով՝ հարսանիքը տեղի է ունեցել Նևադայի Քլարկ կոմսությունում հուլիսի 16-ին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
HollywoodLife-ը ապրիլին հայտնել էր, որ հարսանիքը տեղի կունենա ամռան վերջին կամ աշնան սկզբին Լոս Անջելեսում։
Հետո Ջենիֆեր Լոպեսը հայտարարեց Բեն Աֆլեքի հետ նշանադրության մասին։ Զույգը բաժանվել է գրեթե 20 տարի առաջ, սակայն այս տարի երգչուհու և դերասանի զգացմունքները կրկին բորբոքվեցին։ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին նշանվեցին։ Դերասանը երգչուգուն նվիրել է կանաչ մեծ ադամանդով մատանի։
2000-ականներին Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը համարվում էին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը, նրանք նույնիսկ նշանադրվել էին։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց զույգը բաժանվեց։ Անդրադառնալով նախկինում Աֆլեքի հետ ունեցած սիրավեպին՝ Լոպեսը նշել էր, որ դա իր կյանքի ամենաերջանիկ շրջանն էր:


