Շախմատի միջազգային օրը Կասկադում՝ բոլորի համար
Սպորտ
20:30 18/07/2022
Հայաստան

Շախմատի միջազգային օրը Կասկադում՝ բոլորի համար

Ս.թ. հուլիսի 20-ին, ժամը 20:00-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է միջոցառում Կասկադում՝  նվիրված Շախմատի միջազգային օրվան:

Միջոցառման ընթացքում կազմակերպվելու է համաժամանակյա խաղ, որը երիտասարդ շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդներին հնարավորություն կտա խաղալու Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ:

Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար:

Նման միջոցառումները նպաստում են շախմատի զարգացմանն ու մասսայականացմանը հանրապետությունում,- հայտնում է :ՀՀ շախմատի ֆեդերացիան։

Placeholder
Շախմատի միջազգային օրը Կասկադում՝ բոլորի համար