«Անցավ» հացի քաղաքականություն Վրաստանում
Տնտեսություն
18:35 18/07/2022
Տարածաշրջան

«Անցավ» հացի քաղաքականություն Վրաստանում

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով՝ ցորենի ներկրման գնի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։

Նախարարը նշել է, որ գերատեսչության համար կարևոր է այնպիսի պայմանագիր կնքել, որը չի թանկացնի հացը։

Ըստ Շամուգիայի՝ ներկայումս Վրաստանում ընթանում է ցորենի բերքահավաքի գործընթացը, ինչը որոշ չափով կնպաստի ալրաղացների աշխատանքին։

«Մեզ համար կարևոր է այնպիսի որոշում կայացնել, որը ցավոտ չի լինի մեր բնակչության համար և չի թանկացնի հացը»,- ասել է  Շամուգիան։

Placeholder
«Անցավ» հացի քաղաքականություն Վրաստանում