Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները
Քաղաքական
15:00 19/07/2022
Տարածաշրջան

Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկն է Իրան: Նրան Սադաբադ պալատում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:

Էրմենիհաբերը գրում է, որ Էրդողանի հետ Իրան են մեկնել պաշտպանության, ներքին ու արտաքին գործերի նախարարները, գանձապետարանի և ֆինանսների նախարարը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը, երիտասարտության և սպորտի նախարարը, առևտրի նախարարը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը, ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավարը և նախագահի մամուլի խոսնակը:

Այցի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների ղեկավարների նախագահությամբ անցկացնել Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ ժողովը:
Երկկողմ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:

Այցի շրջանակներում Էրդողանը նաև մասնակցելու է Աստանայի ձևաչափով Էրդողան-Պուտին-Ռայիսի եռակողմ հանդիպմանը Բացի այդ նշվում է, որ Թեհրանում տեղի է ունենալու նաև Էրդողան-Պուտին առանձին հանդիպումը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ նախատեսվում է, որ այդ հանդիպմանը քննարկվելու են Սիրիայում զարգացումների, տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների՝ մասնավորապես PKK/YPG և ԻՊ-ի դեմ պայքարի, քաղաքական լուծման ջանքերի, հումանիտար իրավիճակի և սիրիացիների կամավոր վերադարձի վերաբերյալ հարցեր:

Թուրքիայի նախագահը 40 րոպեանոց դռնփակ հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Համենեի հետ։

Placeholder
Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները