Ամեն 12-րդ նորածին տղան տառապում է դալտոնիզմով.Բժիշկ-էնդոկրինոլոգ
Աշխարհում
17:13 19/07/2022
Աշխարհ

Ամեն 12-րդ նորածին տղան տառապում է դալտոնիզմով.Բժիշկ-էնդոկրինոլոգ

Որոշ տղամարդիկ դժվարանում են տարբերել գույնի երանգները դալտոնիկության պատճառով: Ըստ «Գազետա ռու»-ի՝ այդ մասին Հանրային լրատվական ծառայությանը հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սվետլանա Կալինչենկոն։

Մասնագետի խոսքով՝ դալտոնիզմը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց, սակայն բժիշկները ոչ միշտ են դա ժամանակին նկատում։

«Սա գենետիկ հիվանդություն է, որն ամենից հաճախ փոխանցվում է մայրական գծով, այն չի բուժվում։ Այն բավականին հաճախ է հանդիպում, ամեն 12-րդ նորածին տղան տառապում է դրանից»,-նշել է Կալինչենկոն։

Ինչպես ասել է բժիշկը, կարևոր է ժամանակին ախտորոշել նման տեսողական անոմալիան, քանի որ դալտոնիզմ ունեցողներին թույլ չեն տա զբաղվել այնպիսի մասնագիտություններով, ինչպիսիք են վիրաբույժությունը, զինվորականի, օդաչուի կամ վարորդի գործը։
 

Placeholder
Ամեն 12-րդ նորածին տղան տառապում է դալտոնիզմով.Բժիշկ-էնդոկրինոլոգ