Վերջին 20 տարում դոլարային գները Հայաստանում բարձրացել են 4 անգամ, ԱՊՀ-ում առաջինն ենք. Հրանտ Բագրատյան
Տնտեսություն
13:37 20/07/2022
Հայաստան

Վերջին 20 տարում դոլարային գները Հայաստանում բարձրացել են 4 անգամ, ԱՊՀ-ում առաջինն ենք. Հրանտ Բագրատյան

«Հանդիպել եմ երկրրդ, երրորդ նախագահների, Փաշինյանի հետ և բացատրել, թե տնտեսության հետ ինչ պետք է արվի, ինչ սխալներ են եղել, իսկ Փաշինյանը ճիշտ հակառակն է անում՝ խորացնելով նախկին սխալները»,-«Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ որպեսզի բացատրիվի դրամի արժևորման և արժեզրպման պատճառները, պետք է գանահատվի ՀՀ տնտեսության վիճակը, որի զարգացման ուղղությամբ ոչինչ չի արվում:

Նկատելով, որ այս տարիների ընթացքում պետությունը խթանում է արտաքին ներդրումները՝ Բագրատյանն ասաց, որ ինչքան պաշտպանել են օտարերկրյա ներդրումները, այնքան թաղել են տեղական ներդրումները:

ՀՀ նախկին վարչապետը գտնում է, որ տրասֆերտների մեծ ծավալը պետք է ուղղվի տնտեսության մեջ ներդրումներին, ինչը չի արվում, և երբ այն հասնում է ՀՆԱ-ի 25 %-ին, ապա գործում է լողավազանի, էֆեկտը՝ ինչքան շատ է գալիս՝ այնքան շատ է թափվում լողավազանից դուրս, այն արագ սպառվում է՝ սկսելով նաև արտահոսել երկրից:

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ երբ ներհոսող տրասֆերտները հագեցնում են ներքին շուկան, սկսում են հետ գնալ և ինչքան շատ է տրասֆերտ գալիս Հայաստան, այնքան շատ էլ դուրս է գալիս:

Մյուս կողմից էլ, ըստ բանախոսի, տրասֆերտների ներհոսքը տնտեսական կայուն աճ չի ապահովում, այլ ունենում է ժամանակավոր էֆեկտ, ուղղվում և քաղաքացիների առաջնային կարիքների բավարարմանը, չի վերածվում լուրջ ներդրումների և միևնույն ժամանակ դրանով  նպաստում է նաև գների աճին, հատկապես՝ դոլարային գների:

«Վերջին 20 տարում դոլարային գները Հայաստանում բարձրացել են 4 անգամ և մենք այդ ցուցանիշով առաջ ենք անցել ԱՊՀ բոլոր երկրներից: Բարձր դոլարային գները նաև խոչընդոտում են ներդրումներին»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին հեղափոխություն արեցին, որ այս ամենը փոխեն, բայց ոչ մի բան չփոխեցին, այն դեպքում, երբ այդ ամենը նոր իշխանություններին ինքը բացատրել էր:
 

Placeholder
Վերջին 20 տարում դոլարային գները Հայաստանում բարձրացել են 4 անգամ, ԱՊՀ-ում առաջինն ենք. Հրանտ Բագրատյան