Սիրիան դրական է գնահատել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները
Քաղաքական
15:45 20/07/2022
Տարածաշրջան

Սիրիան դրական է գնահատել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը ողջունել է երեքշաբթի օրը Թեհրանում Աստանայի ձևաչափով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Սիրիան դրական է գնահատում Թեհրանում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները»,-ասել է նա չորեքշաբթի օրը Թեհրանում իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Al Jazeera հեռուստաալիքը։

Միկդադը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին գագաթնաժողովից հետո հավասարակշռված հայտարարություն պատրաստելու համար, որը հաստատել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Թուրքիային զրկել սիրիական տարածք ներխուժելու ցանկացած պատրվակից։

«Հալեպից հյուսիս սահմանային անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի մտադրությունը կհանգեցնի զինված հակամարտության: Մենք դեմ ենք Թուրքիայի ագրեսիվ ծրագրերին, դեմ ենք Անկարայի թուրքացման քաղաքականությանը և ահաբեկչական խմբավորումներին աջակցելուն»,-ընդգծել է նա:
 

Placeholder
Սիրիան դրական է գնահատել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները