Ղրղզստանում հարկ է դրվել Google-ի վրա
Տնտեսություն
20:18 21/07/2022
Աշխարհ

Ղրղզստանում հարկ է դրվել Google-ի վրա

Այն օտարերկրյա ընկերությունները, որոնք մատուցում են էլեկտրոնային ծառայություններ և գործում են առանց մշտական տեղակայման վայրի և Ղրղզստանի Հանրապետությունում առկա տիրույթի անվանման, վճարելու են միայն ավելացված արժեքի հարկ: tazabek.kg-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր՝ հուլիսի 21-ին, առցանց նիստի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի Հարկային պետական ծառայության նախագահի տեղակալ Նուրլան Ումտուլովը։

Նրա խոսքով, այդ ծառայությունների ցանկը հստակեցված է Հարկային օրենսգրքի 32-րդ հոդվածում։

«Նրանք գրանցվում են տեղեկատվական ռեսուրսի միջոցով, մեր կայքի միջոցով։ Մենք հատուկ նրանց համար ստեղծել ենք գրասենյակ՝ այսպես կոչված ԱԱՀ-ի գրասենյակ, որտեղ դիմում են ներկայացնում, մենք գրանցում ենք»,-հավելեց փոխնախագահը։

Նրա խոսքով՝ անցած ամիս հարկային պետական ծառայությունը սկսել է գրանցել այդ ընկերությունները, արդեն կան մի քանի հարկատուներ։ Նրանք իրենց գործունեության համար վճարում են 12% ԱԱՀ։

«Եթե ծառայությունների մատակարարման վայրը Ղրղզստանի Հանրապետությունն է, ապա ընկերությունները ստիպված կլինեն վճարել այդ մատակարարումների 12%-ը»,-պարզաբանել է նա։

Այսօրվա դրությամբ արդեն գրանցված է 3 ընկերություն, այդ թվում՝ տաքսի ծառայություն։ «Եվս 4 ընկերություններ արդեն հայտ են ներկայացրել, և բառացիորեն վաղըմյուս ընկերությունները կգրանցենք»,-հավելել է նա։
 

Placeholder
Ղրղզստանում հարկ է դրվել Google-ի վրա