Վրաստանում ապօրինի ծառահատման տույժը 10 անգամ ավելացել է
Տարածաշրջան
11:05 21/07/2022
Տարածաշրջան

Վրաստանում ապօրինի ծառահատման տույժը 10 անգամ ավելացել է

«Վրաստանը խստացրել է պատիժը կանաչապատ տարածքները վնասելու և ծառերի ինքնակամ հատման համար» , - Jnews-ի հաղորդմամբ, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության նիստում:

Քաղաքապետի խոսքով, նորամուծություններն առաջին հերթին ուղղված են կառուցապատողների կողմից առողջ ծառերի հատման պրակտիկայի վերացմանը։

«Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ առողջ ծառերին վնաս են հասցնում, դիտավորյալ վնասում են, որպեսզի դրանք կտրվեն և ինչ-որ բան կառուցեն։ Ըստ այդմ, մենք դիմել ենք Վրաստանի խորհրդարանին՝ օրենսդրությունը փոփոխելու խնդրանքով, և այս փոփոխություններն ուժի մեջ են մտել հուլիսի 19-ից»,- հայտարարել է Կալաձեն։

Նման խախտումների համար տուգանքներն աճել են 10 անգամ՝ 500-ից դառնալով 5 հազար լարի։ Եթե ​​կառուցապատողին երկրորդ անգամ «բռնեն» առողջ ծառեր կտրելիս, ապա տուգանքը կկազմի 10 000 լարի նախկին 1 000 լարիի փոխարեն։

Բացի այդ, սխալ եզրակացություններ տվող փորձագետները, որոնց եզրակացությունները թույլ է տալիս շինարարական գոտում հատումներ սկսել, նույնպես կտուգանվեն 10 000 լարիով: Կալաձեն զգուշացնում է, որ նորամուծությունները թույլ են տալիս նաև հետ կանչել լիցենզիաները և արգելել փորձագիտական ​​գործունեություն իրականացնել։

Placeholder
Վրաստանում ապօրինի ծառահատման տույժը 10 անգամ ավելացել է