Գրքի երևանյան փառատոնը հայտարարում է գրական մրցույթ
Հասարակություն
14:55 21/07/2022
Հայաստան

Գրքի երևանյան փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին: Փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.

Արձակ
Պոեզիա
Դրամատուրգիա
Մանկապատանեկան գրականություն

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չեն կարող:

Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է առանձին գրքով հրատարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

Հաղթողները կստանան դրամական պարգև 300 000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Հայտի փաթեթը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի մասում նշելով կոնտակտային տվյալները, իսկ «թեմա» (subject) տողում՝ գրողի անունը և ազգանունը։

Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հաղթող գործերից հատվածներ են հրապարակվելու:

Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատելու է՝ հաշվի առնելով.

ժանրային իրացումը

լեզուն և ոճը

գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը

արդիականությունը


Մասնագիտական ժյուրիի կազմում են.

Գուրգեն Խանջյան

Հայկ Համբարձումյան

Սարգիս Հովսեփյան

Անուշ Ասլիբեկյան

Արտավազդ Եղիազարյան

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 20-ն է։

Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին՝ Գրքի երևանյան փառատոնի փակման արարողության ժամանակ, որի ընթացքում էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը:

 

Placeholder
Գրքի երևանյան փառատոնը հայտարարում է գրական մրցույթ