6,2 մլրդ դրամ՝ 3 մարզերի 27 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրների համար
Տնտեսություն
15:55 21/07/2022
Հայաստան

6,2 մլրդ դրամ՝ 3 մարզերի 27 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրների համար

«Հայաստանի 3 մարզերի 27 բնակավայրերի համար ամիսներ առաջ հայտարարվել է պայմանով մրցույթ, որպեսզի իրականացնենք այդ բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերի կամ ջրի մաքրիչ կայանների վերանորոգումներ կամ նորերի կառուցում և հիմա անհրաժեշտություն կա, որ պայմանագրերն ուժի մեջ մտնելու համար գումար հատկացվի»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով նախատեսված է 2023-2024 թթ. համար հատկացնել 6,2 մլրդ դրամ, որից ընթացիկ տարվա համար կհատկացվի 2,468 միլիարդը, որպեսզի պայմանագրերը կնքվեն և ծրագրերն սկսեն աշխատել:

Սանոսյանը հայտնեց, որ այդ գումարից 2 մլրդ 414 մլն դրամը, շինարարաության համար է, 37 մլն դրանը՝ տեխնիկական և 15.8 մլն դրամը՝ հեղինակային հսկողության համար:

Նրա խոսքով՝ ծրագրերը կիրականացնի Տարածքային զարգացման հիմնադրամը, բայց պատասխանատուն կլինի Ջրային կոմիտեն:

Նիկոլ Փաշինյանն էլ, ավանդույթ դարձած աշխատանքի բաժանման սկզբունքի համաձայն, թվարկեց այն բնակավայրերը, որտեղ նախատեսված է ծրագրերն իրականացնել, դրանք են՝ Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Ներքին Դվին, Նոր ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրի, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփառ և Մխչյան գյուղեր: Գեղարքունիքի 5 բնակավայրեր՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան գյուղեր: Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ:

Placeholder
6,2 մլրդ դրամ՝ 3 մարզերի 27 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրների համար