Աբխազիան կնշի պետական դրոշի օրը
Քաղաքական
16:27 23/07/2022
Տարածաշրջան

Աբխազիան կնշի պետական դրոշի օրը

Շաբաթ օրը Աբխազիայում նշվում է Պետական դրոշի օրը: Տոնի շրջանակներում Սուխումիի մերձակայքում տեղի կունենա դրոշներով ձիերի երթ և համերգ՝ աբխազ էստրադային արտիստների և պարային խմբերի մասնակցությամբ: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

«30 տարի առաջ՝ 1992 թվականի հուլիսի 23-ին, Աբխազիայի Գերագույն խորհուրդը՝ Վլադիսլավ Արձինբայի նախագահությամբ, հասարակական-քաղաքական իրավիճակի ծանր պայմաններում, հաստատեց Աբխազիայի Հանրապետության խորհրդանիշները՝ պետական դրոշը և պետական զինանշանը։ Այս ամսաթիվը պետության նորագույն պատմության մեջ ամենակարևորներից է»,-ասվում է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի՝ համաքաղաքացիներին ուղղված շնորհավորանքում, որը շաբաթ օրը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

Նախագահի խոսքով՝ ազգային դրոշը խորհրդանշում է Աբխազիայի ինքնիշխանությունն ու անկախությունը, նրա մեծ պատմությունն ու հարուստ ժառանգությունը, ամրապնդում է սերունդների միջև հոգևոր կապը, միավորում  բազմազգ ժողովրդին։

Placeholder
Աբխազիան կնշի պետական դրոշի օրը