Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի մոտ 7000 դեպք
Աշխարհում
17:37 23/07/2022
Աշխարհ

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի մոտ 7000 դեպք

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 6953 դեպք, 38 մարդ մահացել է հիվանդության հետևանքներից: Վիճակագրությունը ներկայացրել է  կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Այսպիսով, ՌԴ-ում վիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 18,5 միլիոնը, մահերինը՝ 328 118, մեկ օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 4803 մարդ, հոսպիտալացվել՝ 1200-ը։

Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում (1871) և Մոսկվայի մարզում (777):

Պատվաստանյութի առաջին բաղաչափով արդեն պատվաստվել է ավելի քան 93 միլիոն մարդ, 88,9 միլիոնը պատվաստման ամբողջական կուրսն ավարտել է։
 

Placeholder
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի մոտ 7000 դեպք