Վարդավառը՝ Աղավնոյում
Հասարակություն
17:45 23/07/2022
ԼՂՀ

Վարդավառը՝ Աղավնոյում

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում վաղը նշվելու է Վարդավառը։ 

«Տոնենք Վարդավառը Աղավնոյում, ապահովենք ուրախ օր մեզ և մեր հայրենակիցների համար։ Մեքենաները շարժվելու են հուլիսի 24-ին, առավոտյան ժամը 9-ից 9։30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից։

Այդ օրը Աղավնոյում գործելու է սննդի տոնավաճառ, կարող եք գնել ամենահամով ուտելիքը, պատրաստված ամենաուժեղ մարդկանց կողմից»,-տեղեկանում ենք Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ֆեյսբուքյան էջից։ 

Placeholder
Վարդավառը՝ Աղավնոյում