«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի»՝ Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում
Մշակույթ
18:35 23/07/2022
Հայաստան

«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի»՝ Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում

Հուլիսի 23-27-ը Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում տեղի կունենա «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը, որի եզրափակիչ համերգը կկայանա հուլիսի 27-ին Ստեփանակերտում: 

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Էդգար Գյանջումյանը, Վահե Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աշոտ Ղազարյանը և Էդմոնդ Մակարյանը միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ հանդիսատեսին կներկայացնեն իրենց ստեղծագործությունները՝ հենց իրենց իսկ կատարմամբ: Բեմում կլինեն նաև մենակատարներ Արման Աբրահամյանը, Լուսինե Կչոզյանը, Մարինա Խանդանյանը, Արմեն Մկրտչյանը:

Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ նախագիծը կմեկնարկի Շինուհայր գյուղից՝ հուլիսի 23-ին: Հուլիսի 24-ին նախատեսվում են համերգներ Քարահունջ և Խնձորեսկ գյուղերում, հուլիսի 25-ին՝ Տեղ և Աղավնո գյուղերում, հուլիսի 26-ին՝ Ճարտար և Մարտունի քաղաքներում: Ստեփանակերտում կայանալիք համերգը տեղի կունենա Սայաթ֊Նովայի անվան երաժշտական քոլեջի համերգասրահում՝ երեկոյան ժամը 19:00-ին:

Նախագիծն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության» աջակցությամբ։ 

Placeholder
«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի»՝ Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում