Գազի գինը Եվրոպայում բարձրացել է 1850 դոլարից՝ «Հյուսիսային հոսք»-ի մեկ այլ տուրբինի կանգնելուց հետո
Տնտեսություն
19:13 25/07/2022
Աշխարհ

Գազի գինը Եվրոպայում բարձրացել է 1850 դոլարից՝ «Հյուսիսային հոսք»-ի մեկ այլ տուրբինի կանգնելուց հետո

Եվրոպայում գազի գինը ֆոնդային բորսայում բարձրացել է 4,2 %-ով՝ «Հյուսիսային հոսք» գազատարի հերթական գազատուրբինային շարժիչի անջատման մասին հայտարարությունից հետո։ Ըստ «Գազետա ռու»-ի՝ մման տվյալներ է հրապարակել Լոնդոնի ICE բորսան։

Այսպիսով, Նիդեռլանդների TTF հանգույցում օգոստոսյան ֆյուչերսների արժեքը ավելացել է մինչև 1858 դոլար 1000 խմ-ի դիմաց, կամ 175,5 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար: Օրվա սկզբից գազը թանկացել է մոտ 10 %-ով։

Հուլիսի 25-ին «Գազպրոմը» հայտարարեց «Հյուսիսային հոսք» գազատարի «Պորտովայա» կոմպրեսորային կայանում «Սիմենս»-ի մեկ այլ գազատուրբինային շարժիչի անջատման մասին՝ գլխավոր հիմնանորոգումից առաջ հիմնանորոգումների միջև ընկած ժամանակի ավարտի պատճառով:

Placeholder
Գազի գինը Եվրոպայում բարձրացել է 1850 դոլարից՝ «Հյուսիսային հոսք»-ի մեկ այլ տուրբինի կանգնելուց հետո