Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սրտաբանները պարզել են, որ քնկոտությանը հակված մարդիկ, ավելի հավանական է, որ տառապեն հիպերտոնիայով
Չինացի բժիշկները պարզել են, որ մարդիկ, ովքեր հակված են քնկոտության, ավելի բարձր ռիսկ ունեն հիպերտոնիայի և իշեմիկ ինսուլտի զարգացման համար: Այս մասին հայտնում է Սրտի ամերիկյան ասոցիացիայի մամուլի ծառայությունը, որի մասին գրել է «Գազետա ռու»-ն։
Գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի BioBank-ի պահոցի համար գենետիկական տեղեկատվության հավաքագրման ժամանակ կուտակած տվյալները։ Այս նախագծի շրջանակներում 500.000 բրիտանացի կամավորներ տվել են ԴՆԹ-ի նմուշներ, ենթարկվել բժշկական զննության ու խոսել իրենց ապրելակերպի մասին։ Նրանցից 360 հազարի մոտ ախտորոշվել է ինսուլտ կամ արյան բարձր ճնշում։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կապ կա ցերեկային քնի հակման ու սրտի ու անոթների հիվանդությունների միջև։ Միջին հաշվով, BioBank-ի այն մասնակիցները, ովքեր օրվա ընթացքում հաճախ էին քնում, 12%-ով ավելի շատ էին տառապում հիպերտոնիայից և 24%-ով ավելի շատ իշեմիկ ինսուլտից, քան մյուս կամավորները: Առաջին հերթին այդ օրինաչափությանը ենթարկվում էին 60 տարեկանից ցածր մարդիկ։ 60 տարեկանից բարձր մարդկանց համար ցերեկային քնից հիպերտոնիայի զարգացման ռիսկն աճել է 10%-ով՝ երիտասարդների մ 20% աճի դիմաց:
Բժիշկները նշում են, որ քնկոտությունը հիվանդությունների պատճառ չէ, այլ դրանց տեսանելի ցուցանիշը։