Իրանի հարավում մեկ տրիլիոն խմ տարողությամբ գազի նոր հանքավայր է հայտնաբերվել
Տնտեսություն
10:40 26/07/2022
Տարածաշրջան

Իրանի հարավում մեկ տրիլիոն խմ տարողությամբ գազի նոր հանքավայր է հայտնաբերվել

Իրանի Իսլամական խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի խոսնակը հայտարարել է, որ Հարավային Փարսում մեկ տրիլիոն խորանարդ մետր բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերվել, գրում է ParsToday-ը։

Իրանի իսլամական խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի խոսնակ Մալեք Շարիաթիի խոսքով, կանխատեսվում է, որ եթե այս բացահայտումն ավարտվի, ապագայում հնարավոր կլինի ավելի մեծ հանքավայր հայտնաբերել:

Իր վերջին պաշտոնական զեկույցում, Իրանի նավթի ազգային ընկերությունը հայտարարել է, որ Իրանի բնական և սովորական գազի պաշարները կազմում են ավելի քան 33,7 տրիլիոն խորանարդ մետր, իսկ երկրի սովորական և արդյունահանվող հում նավթի պաշարները կազմում են մոտ 157 միլիարդ բարել:

Գազի պաշարներ ունենալու առումով Իրանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում և ունի համաշխարհային գազի 17 տոկոս մասնաբաժին։

Placeholder
Իրանի հարավում մեկ տրիլիոն խմ տարողությամբ գազի նոր հանքավայր է հայտնաբերվել