«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ «Ընդարձակել, հասանելի դարձնել խաղերը»
Աշխարհում
20:15 26/07/2022
Աշխարհ

«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ «Ընդարձակել, հասանելի դարձնել խաղերը»

Հայտարարվել է  Փարիզում 2024թ. անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսը.  «Ընդարձակել, հասանելի դարձնել խաղերը»: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է մարզահանդեսի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։

Կարգախոսը կգործի նաև պարալիմպիկ խաղերի ժամանակ:

«Նոր կարգախոսը հստակորեն արտացոլում է  «Փարիզ 2024»-ի հանձնառությունը:  Այն համապատասխանում է «Օլիմպիական օրակարգ -2020»-ին, այսինքն ստուագատեսը  հնարավորինս լայնորեն  բացել, ընդարձակել առավել շատ մարդկանց  համար:

Սենայի ափի երկայնքով  նախատեսված  բացման արարողությունը, քաղաքի խորհրդանշական վայրերում անցկացվելիք մրցումները, և ընդհանրապես  Փարիզի օլիմպիական միջոցառումները պիտի միավորեն մարդկանց  թե՛ մրցավայրերում, թե՛ դրանից դուրս:

Նման  մոտեցումը կոգեշնչի  հաջորդ սերնդին և կնպաստի, որ  ավելի շատ մարդիկ զգան օլիմպիական ոգին ու արժեքները»,-ասել է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը։

Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից՝ սեպտեմբերի 8-ը։
 

Placeholder
«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ «Ընդարձակել, հասանելի դարձնել խաղերը»