Նորամածություն օլիմպիական աթլետիկայում
Աշխարհում
17:25 26/07/2022
Աշխարհ

Նորամածություն օլիմպիական աթլետիկայում

Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի (World Athletics) համաշխարհային խորհուրդը հայտնել է «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի մրցումների ձևաչափի փոփոխությունների մասին, գրում է ՀԱՕԿ-ը։

Նորամուծությունը   ներառում է սփոփիչ վազքեր այն մարզիկների համար, որոնք չեն հաղթահարել   200-ից մինչև 1500 մ մրցատարածությունների որակավորման փուլի արգելքը:

Այն մարզիկները, որոնք նախնական մրցումներում հաջողության չեն հասել, հնարավորություն կունենան սփոփիչ ելույթի շնորհիվ մտնել կիսաեզրափակիչ:

Ձևաչափի վերջնական կանոնները, ներառյալ՝  ժամանակացույցը, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաձևի  որակավորման համակարգը, կհայտարարվեն օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ:
Մրցումները բաղկացած կլինեն չորս փուլից. առաջին, սփոփիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։
Նորամուծությունը  չի օգտագործվի երկար տարածությունների վազքերի համար: 

Placeholder
Նորամածություն օլիմպիական աթլետիկայում