ԱՀԿ-ը տվյալներ չունի կապիկի ծաղկի դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին
Աշխարհում
19:13 27/07/2022
Աշխարհ

ԱՀԿ-ը տվյալներ չունի կապիկի ծաղկի դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ չունի տվյալներ այն մասին, թե որքան արդյունավետ են գոյություն ունեցող պատվաստանյութերը կապիկի ծաղկի դեմ: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Նա տեղեկացրել է, որ մեկ պատվաստանյութ՝ MVA-BN-ն արդեն հաստատված է կիրառման համար Կանադայում, Եվրամիությունում և ԱՄՆ-ում, ինչպես նաև քննարկվում է ևս երկու պատվաստանյութի՝ LC16-ի և ACAM2000-ի օգտագործման հարցը:

«Սակայն մենք դեռ չունենք տվյալներ կապիկի դեմ պատվաստանյութերի արդյունավետության կամ անհրաժեշտ չափաբաժինների մասին: Ահա թե ինչու մենք կոչ ենք անում պատվաստանյութ օգտագործող բոլոր երկրներին հավաքել և կիսել դրանց արդյունավետության վերաբերյալ կարևոր տվյալները»,-ասել ԱՀԿ ղեկավարը ճեպազրույցում: .

Placeholder
ԱՀԿ-ը տվյալներ չունի կապիկի ծաղկի դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին