Բուժանձնակազմը որոշել է Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել. Պաշտպան
Մշակույթ
17:37 27/07/2022
Հայաստան

Բուժանձնակազմը որոշել է Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել. Պաշտպան

Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել շատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակն առաջնորդող Մամիկոն Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը գրում է. 

«Ժամեր առաջ զարկերակային ճնշման սուր տատանումներ նախնական ախտորոշմամբ քրեակատարողական հիմնարկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Մամիկոն Ասլանյանը։

Բժշկական կենտրոնում իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում բժշկական անձնակազմի կողմից որոշում է կայացվել հետագա հետազոտությունների նպատակով Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել։ Վաղը, ի թիվս այլնի իրականացվելու է նաև սրտի զոնդավորում։

Հետազոտությունների փաստաթղթավորված արդյունքները մեր տրամադրության տակ ունենալուն պես, հնարավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնենք դատարան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջով։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։ 

Placeholder
Բուժանձնակազմը որոշել է Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել. Պաշտպան