Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսական ինքնաթիռները կվերանորոգվեն Իրանում: Երկրների իշխանությունները համագործակցության համապատասխան համաձայնագիր են ստորագրել: «Կոմերսանտը» գրում է, որ այդ մասին հայտնել են Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչությունից։
Այժմ Թեհրանը Մոսկվային ինքնաթիռների մասեր կմատակարարի։ Իսկ ռուսական ինքնաթիռները կկարողանան սպասարկում անցնել Իրանի վերանորոգման կենտրոններում։ Միաժամանակ երկրների միջև ուղևորափոխադրումների թիվը կաճի մինչև շաբաթական 35 թռիչք։ Բացի այդ, Մոսկվան և Թեհրանը սկսել են աշխատել SWIFT միջբանկային վճարային համակարգի անալոգի վրա:
Հարցին, թե որքանո՞վ կարող է շահավետ լինել նման համագործակցությունը՝ Ժամանակակից Իրանի ուսումնասիրության կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովը պատասխանել է, որ Թեհրանի տեխնոլոգիական ներուժն այժմ շատ բարձր է, բայց նրան չի հաջողվի ամբողջությամբ փոխարինել ռուսական ավիացիոն արդյունաբերության արևմտյան գործընկերներին.
«Օրինակ, նանոտեխնոլոգիաների առումով իրանն արդեն չորրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում։ Իրանը գիտատեխնիկական ներուժ ունի, քանի որ երկիրը գրեթե 45 տարի գտնվում է միջազգային մեկուսացման մեջ։ Այժմ Իրանն իր գործարաններում մարդատար ինքնաթիռներ չի արտադրում, բայց արդեն կան մոդելներ։ Հրթիռային տեխնոլոգիան շատ առաջադեմ է: Նա բավականաչափ Boeing, Airbus ունի»,-ասել է տնօրենը: