Վերադարձ ստալինյան ժամանակներ․ Ավետիք Իշխանյան
Հասարակություն
20:04 28/07/2022
Հայաստան

Վերադարձ ստալինյան ժամանակներ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Երբեք չէի կարող պատկերացնել, որ  ԽՍՀՄ ստալինյան շրջանի մասին  ծնողներիս պատմած «ժողովրդի թշնամիներ»-ի  պատմությունները անկախ կոչված Հայաստանում նորից  իրականություն կդառնան։

«Ժողովրդի թշնամի» համարված՝  կալանավորված, գնդակահարված, աքսորված մարդկանց հարազատներին նույնպես հալածում էին՝ չընդունելով աշխատանքի, ազատելով աշխատանքից և այլ տիպի հետապնդումներ իրականացնելով։

Անհարգելի «իրավապաշտպաններ», արդյոք չե՞ք տեսնում, որ քաղաքական-հասարակական գործիչ, քաղհալածյալ Ավետիք Չալաբյանի եղբոր՝ Արա Չալաբյանին ԿԲ-ից ազատումը քաղաքական հետապնդում է։ Թե՞ դուք սեփական կարծիք չունեք և սպասում եք ձեր տերերի հրահանգին․․․»։ 

Placeholder
Վերադարձ ստալինյան ժամանակներ․ Ավետիք Իշխանյան