Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խնջույք ժանտախտի ժամանակ. Apple-ը սկսել է ավելի շատ շահույթ ստանալ նույնիսկ քաոսի պայմաններում
Apple-ը հաշվետու համաժողով է անցկացրել 2022 թվականի երրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքների վերաբերյալ։ Չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, արտադրանքի բաղադրիչների արժեքի բարձրացմանը և ռուսական շուկայից ընկերության փաստացի հրաժարմանը, որտեղ ամսական կորցնում է մեկ միլիարդ դոլար, նրան գործնականում հաջողվեց անել անհնարինը։ Այդ մասին գրում է appleinsider.ru-ն:
Կուպերտինոյում կարողացան ոչ միայն չկորցնել եկամուտը, ինչպես շատ այլ ընկերություններ, այլ նույնիսկ ավելացրին այն՝ գերազանցելով վերլուծաբանների սպասումները։
Apple-ի ընդհանուր եկամուտը 2022 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 83 միլիարդ դոլար։ Սա ավելի քիչ է, քան եղել է նախորդ եռամսյակում, սակայն կորպորացիաները ֆինանսական արդյունքները վերլուծելիս ցուցանիշները համեմատում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (ASPR) հետ։ Հաշվարկի այս եղանակով ընկերության հասույթն այս տարի ավելի շատ է ստացվել, քան նախորդ տարի։ ՆԱխորդ տարին Կուպերտինոյում վաստակել էին 81,4 մլրդ.