Գերակա շահ ճանաչված Խանջյան 7 շենքը պետք էր գուրգուրանքով վերանորոգել և աչքի լույսի պես պահել. Արսեն Կարապետյան
Օրվա թեմա
11:20 29/07/2022
Հայաստան

Գերակա շահ ճանաչված Խանջյան 7 շենքը պետք էր գուրգուրանքով վերանորոգել և աչքի լույսի պես պահել. Արսեն Կարապետյան

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կառավարության երեկ ընդունած որոշմանը, որով հանրային գերակա շահ է ճանաչել հերթական բազմաբնակարանը՝ Ֆիրդուսի թաղամասը Խանջյան փողոցին միացնող Խանջյան 7 շենքը:

«Էս շենքը միանշանակ և անպայման պետք է ներառվեր պահպանվող հուշարձանների ցանկում։ Պետք էր մաքրել, սիրով և գուրգուրանքով վերանորոգել և աչքի լույսի պես պահել, բայց դե դա հեքիաթներում ա լինում։

Մեջբերում կառավարության որոշումից

«Դեռևս 2015 թվականին Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (ֆիրդուսի) կառուցապատման հայեցակարգով որոշված իրացման սահմաններում ներառված էր նաև Խանջյան 7 բազմաբնակարան շենքը: Շենքի իրացման սահմաններում ընդգրկելը բխում է տարածքի կառուցապատման հայեցակարգից, այն է՝ ապահովել եռաճառագայթ հիմնական տրանսպորտային և հետիոտն մոտեցումներ տարածքը երիզող երեք գլխավոր փողոցներից (Տիգրան Մեծ, Խանջյան և Բյուզանդ), որոնք բացվում են կենտրոնական օղակաձև հրապարակի վրա: <նախ էդ օղակաձև հրապարակն ա ախմախ մտացածին բան, երկրորդը, Խանջյանի էդ հատվածում նոր հանգույց ստեղծելն էլ մի փայլուն մտքի աշխատանքի արդյունք>։

Ներկայումս տարածքը ամբողջապես բաժանված է տարբեր ներդրող ընկերությունների միջև, ՀՀ կառավարության կողմից այն վերահսկվում է և կառուցապատողներն աշխատում են տարածքի իրացման և նախագծերի մշակման ուղղությամբ:

Ուստի նախորդ դարի 30-ականներին կառուցված ֆիզիկական հնամաշ շենքը, որը լուծված է հանրակացարանային, միջանցքային սկզբունքով, անհրաժեշտ է ներառել իրացման սահմաններում: Սա հնարավորություն կտա ոչ միայն լուծելու հատակագծային կառուցվածքի խնդիրները, այլև կազմակերպելու լայն մայթերով հետիոտնի մոտեցումները, այդ թվում նաև Խանջյան փողոցի մասով:»,- գրել է Ա. Կարապետյանը։ 

 

Placeholder
Գերակա շահ ճանաչված Խանջյան 7 շենքը պետք էր գուրգուրանքով վերանորոգել և աչքի լույսի պես պահել. Արսեն Կարապետյան