Ժիրայր Մարտիրոսյանը Գորիսի համայնքապետարանի կողմից արժանացել է շնորհակալագրի
Քաղաքական
19:32 29/07/2022
Հայաստան

Ժիրայր Մարտիրոսյանը Գորիսի համայնքապետարանի կողմից արժանացել է շնորհակալագրի

Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանի ծննդյան  65֊ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որին ներկայացված անգնահատելի գործերում պատկերված էին Գորիս քաղաքի բնապատկերները՝ տարբեր ժամանակաշրջաններում։ Ժիրայր Մարտիրոսյանի դերը մեծ ու անգնահատելի է Գորիսի մշակութային կյանքի զարգացման գործում։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Նա Հայաստանի և Արցախի նկարիչների միության անդամ է, ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ։ Վերջինս մեծ ներդրում է ունեցել Գորիսի արվեստի զարգացման, Գորիսի պատկերասրահի զարգացման և կայացման գործում։

Մասնակցել է արտասահմանում արվեստագետներին նվիրված միջոցառումների և ցուցահանդեսների, ներկայացրել նաև իր աշխատանքները։ Ժիրայր Մարտիրոսյանը Գորիսի համայնքապետարանի անունից՝ համայնքապետ Առուշ Առուշանյանի կողմից արժանացավ շնորհակալագրի Գորիսի մշակութային կյանքում իր անգնահատելի գործնեության համար։

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վադունցը նույնպես շնորհակալագիր և նվեր հանձնեց Գորիսի պետական համալսարանի անունից։ Շնորհավորանքի խոսքերով հանդես եկան նրա ընկերները, մտավորականները, ծանոթները և հարազատները»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Ժիրայր Մարտիրոսյանը Գորիսի համայնքապետարանի կողմից արժանացել է շնորհակալագրի