ՀՀ վաստակավոր մարզիչ Արման Հարությունյանը ընդգրկվել է EUBC մարզչական կոմիտեում
Սպորտ
18:35 29/07/2022
Հայաստան

ՀՀ վաստակավոր մարզիչ Արման Հարությունյանը ընդգրկվել է EUBC մարզչական կոմիտեում

Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի տնօրեն ՀՀ վաստակավոր մարզիչ Արման Հարությունյանը ընդգրկվել է EUBC մարզչական կոմիտեում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Փորձառու մասնագետը, ով մարզել է նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, այսուհետ կհամագործակցի  EUBC-ի ընտանիքում ընդգրկված տարբեր երկրների մարզիչների հետ:

Այն հնարավորություն կտա ձեռք բերել նոր փորձ ու գիտելիքներ, որն անկասկած  կօգտագործվի հանուն հայկական բռնցքամարտի»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
ՀՀ վաստակավոր մարզիչ Արման Հարությունյանը ընդգրկվել է EUBC մարզչական կոմիտեում