ՌԴ Պետդուման օրինագիծ է ներկայացրել աղքատներին սոցիալական զեղչի քարտեր տրամադրելու մասին
Տնտեսություն
10:24 29/07/2022
Աշխարհ

ՌԴ Պետդուման օրինագիծ է ներկայացրել աղքատներին սոցիալական զեղչի քարտեր տրամադրելու մասին

Աղքատների համար սոցիալական զեղչերի քարտերի ներդրման մասին օրինագիծը ներկայացվել է Պետդումա: Այդ մասին լուր է հաղորդում «Իզվեստիա»-ն։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկել են փոփոխություն կատարել «Սոցիալական պետական աջակցության մասին» օրենքում։ Քարտի շնորհիվ  նվազագույն զամբյուղից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները կկարողանան սնունդ, դեղորայք և ծառայություններ գնել այդ նախագծին միացած գործընկեր խանութներից։ Ենթադրվում է, որ մանրածախ ցանցերն ինքնուրույն կորոշեն զեղչերի տրամադրման պայմանները՝ դրանց ստացման ժամանակը, չափերը և ապրանքները, որոնց վրա կկիրառվի այն։

Փաստաթղթի համահեղինակ, Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերով կոմիտեի ղեկավար Յարոսլավ Նիլովն ասել է, որ նախագիծը շահավետ կլինի նաև վաճառողների համար, քանի որ կապահովի գնորդների հոսք։

Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանում ապրում է 20,9 մլն աղքատ քաղաքացի՝ բնակչության 14,3%-ը:

Օրենքի նախագիծն ուղարկվել է կառավարություն՝ քննարկման։ Այն կարող է ուժի մեջ մտնել 2023 թվականի հունվարի 1-ից։

Placeholder
ՌԴ Պետդուման օրինագիծ է ներկայացրել աղքատներին սոցիալական զեղչի քարտեր տրամադրելու մասին