Ինչու է Ռոնալդուն ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
Աշխարհում
09:45 29/07/2022
Աշխարհ

Ինչու է Ռոնալդուն ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ ակումբից՝ Չեմպիոնների լիգայում գոլերով առաջ անցնելու Լիոնել Մեսսիից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է The Athletic-ը։

Հաջորդ մրցաշրջանում Ռոնալդուն ցանկանում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գոլերով հաղթել Մեսսիին։ Այժմ Մեսսին երեք գոլի առավելություն ունի (76 ընդդեմ 73-ի): Ռոնալդուն ցանկանում է պահպանել առաջատարությունը նաև խփած գոլերի ընդհանուր քանակով (140 ընդդեմ 125-ի):

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձել է  2021 թվականի աշնան սկզբին։ Պորտուգալացին 2021/22 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա հարձակվողը բազմիցս հայտարարել է, որ տիտղոսներն իր համար առաջնահերթություն են, սակայն ստեղծված իրավիճակում նա կասկածներ ունի, որ ակումբը պատրաստ է դրանք նվաճել։

Placeholder
Ինչու է Ռոնալդուն ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»