Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանքափորները գտել են վերջին 300 տարվա ընթացքում ամենախոշոր վարդագույն ադամանդը
Անգոլայի Լուլո հանքավայրում աշխատող հանքափորները գտել են վերջին 300 տարվա ամենախոշոր վարդագույն ադամանդը, որը գնահատվում է մոտ 182 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ադամանդի քաշը 170 կարատ է։ Թանկարժեք քարի ճշգրիտ չափերը, որին տրվել է «Ռոզա Լուլո» անունը, հայտնի կդառնա միայն մշակելուց հետո։ Երբ մշակվում է, այն կարող է կորցնել իր սկզբնական չափի մինչև 50 տոկոսը:
Սպասվում է, որ այն կվաճառվի միջազգային շուկայում ։ Աճուրդներում նման քարերի արժեքը նախկինում հասել է 100 մլն դոլարի։
Այս ադամանդն ավելի քան 100 կարատ քաշով 27-րդ թանկարժեք քարն է, որը հայտնաբերել են Անգոլայի հյուսիս-արևելքում ադամանդներով հարուստ հանքում, և 5-րդ ամենամեծ ադամանդն է երբևէ հայտնաբերված այս վայրում: