«Պարենային ապրանքների գնաճը 15-20 % է, երբ գների ընդհանուր ինդեքսն աճել է ընդամենը 10.5 %»
Տնտեսություն
16:13 02/08/2022
Հայաստան

«Պարենային ապրանքների գնաճը 15-20 % է, երբ գների ընդհանուր ինդեքսն աճել է ընդամենը 10.5 %»

«Եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացնեինք 9.5 %-ի, ապա այսօրվա գնաճի 10.3%-ից առնվազն մի քանի տոկոսային կետով այն բարձր կլիներ»,-ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Նա պարզաբանեց, որ վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձրացնումը ոչ թե գները նվազեցնում է, այլ ունենում ենք արտաքին պահանջարկի շոկ, արտահանումն է շատ արագ աճում 50-70 % և քանի որ պահանջարկը բարձր է քան առաջարկը, ապա փոխարժեքը ճշգրտվում է, սպառումը նվազում է, որով գներն են նվազում:


Ներսես Երիցյանը հայտնեց, որ ԿԲ-ն տարվա վերջում կանխատեսում է 8.5 % գնաճ, բայց իր առաջ թիրախ է դրել այն հասցնել թիրախային ցուցանին՝ 4%-ին:

Տեղեկացվեց, որ պարենային ապրանքների գնաճը 15-%-ից 20 % է, երբ գների ընդհնուր ինդեքսն աճել է ընդամենը 10.5 %, հետևաբար դրամի արժեվորումը նպատակ ունի զսպելու հատկապես պարենային ապրանքների գների աճը:

Ներսես Երիցյանը հայտնեց, որ տոկոսադրույքի բարձրացումը կազդի վարկային շուկայի վրա, բայց մոտ ժամանակահատվածում միտումները կպահպանվեն, քանի որ  ԿԲ-ի որոշումները որոշակի ժամանակ հետո են ազդեցություն ունենում այդ շուկայում:

Նրա խոսքով՝ ԿԲ-ի հիմնական գաղաքականությունը գնաճի զսպումն է և մնացած բոլոր պարամետրերը դրանից ածանցյալ են:

Ներսես Երիցյանը հայտնեց, որ հանրապետությունում տնտեսության աճն ավելանալու միտում ունի, եթե այլ չնախատեսված զարգացումներ չլինեն, բայց ԿԲ-ն կանխատեսումները կներկայացվի սեպտեմբերին:
 

Placeholder
«Պարենային ապրանքների գնաճը 15-20 % է, երբ գների ընդհանուր ինդեքսն աճել է ընդամենը 10.5 %»