ԵՄ-ն հնարավոր է համարում, որ  ձմռանը գազի պակասն իրեն զգացնել տա
Տնտեսություն
10:25 02/08/2022
Աշխարհ

ԵՄ-ն հնարավոր է համարում, որ ձմռանը գազի պակասն իրեն զգացնել տա

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը չգիտի՝ արդյոք գազի առկա պաշարները կբավականացնեն ձմռանը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Իրական անորոշություն կա, թե արդյոք ԵՄ-ում գազը բավարար կլինի և արդյոք այն հասանելի կլինի»,-ասաց նա:

Բորելն ընդգծել է, որ ձմեռը «խոստանում է բացառիկ լինել», քանի որ նավթի գները իջել են Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբում գրանցված մակարդակներին, իսկ գազի գները ավելի քան չորս անգամ ավելի բարձր են, քան փետրվարին և գրեթե տասն անգամ ավելի բարձր, քան անցյալ տարի:

Բորելի խոսքով՝ Եվրոպան «իսկական փոթորիկի» մեջ է և պետք է պատրաստ լինի Ռուսաստանի Դաշնությունից «գազի հնարավոր դադարեցմանը»՝ «հիմնականում խնայողությունների, դիվերսիֆիկացիայի և համերաշխության միջոցով»։
 

Placeholder
ԵՄ-ն հնարավոր է համարում, որ ձմռանը գազի պակասն իրեն զգացնել տա