«Երկնքի Ժպիտները». Գիրք՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված տղաներին
Մշակույթ
16:00 02/08/2022

«Երկնքի Ժպիտները». Գիրք՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված տղաներին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Երկնքի Ժպիտները» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը՝ հերոս Դավիթ Մեհրաբյանի ընկերուհի  և քույր Անի Կարապետյանն է: Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմում նահատակված տղաներին: Գրքում ներառված է 70 հերոսների կենսագրությունը և մարտական ուղին:

Կամերային երաժշտության ազգային կենտորնից հայտնում են, որ գրքի շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է երաժշտություն, ասմունք և երգեր: Միջոցառմանը ելույթ է ունեցել Աղասի Կարապետյանը, Արեգա Պեպանյանը, Ռուստամ Գևորգյանը, Մոնիկա Ավագյանը, Հասմիկ Վերդյանը: Շնորհանդեսին ներկա էին ինչպես հերոսների ծնողները, այնպես էլ պատերազմից վերադարձած տղաները ու այլ հյուրեր։
 

 

Placeholder
«Երկնքի Ժպիտները». Գիրք՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված տղաներին