Կոսմետոլոգը բացատրել է, թե ինչու է առաջանում երկրորդ կզակը
Աշխարհում
10:41 02/08/2022
Աշխարհ

Կոսմետոլոգը բացատրել է, թե ինչու է առաջանում երկրորդ կզակը

Կրկնակի կզակ կարող է հայտնվել ոչ միայն գիրության պատճառով։ Այդ մասին «Երեկոյան Մոսկվային» հայտնել է կոսմետոլոգ Նադեժդա Եգորովան։

Մասնագետի խոսքով՝ երբ հայտնվում է երկրորդ կզակը, պետք է ուշադրություն դարձնել կեցվածքին։

«Այն մարդիկ, ովքեր հաճախ կռանում են և շարժվում են գլուխները կախ, ողնաշարի համար անհարմար և անբնական կեցվածքներ են ընդունում, այս ամենը խաթարում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը պարանոցում։ Արդյունքում՝ կզակի հատվածում ճարպային նստվածքներ են առաջանում»,-պարզաբանել է մասնագետը։

Ինչպես հավելել է կոսմետոլոգը, կրկնակի կզակը հաճախ է առաջանում վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներով։ Օրգանների հորմոնների անբավարարության պատճառով ավշային հանգույցները սկսում են աճել, ինչը հրահրում է պարանոցի հյուսվածքների ավելացում:

Եգորովայի խոսքով՝ կրկնակի կզակի առաջացման մեկ այլ պատճառ էլ տարիքի մեծացմանը ուղեկցող փոփոխություններն են։

Ինչպես պարզաբանել է մասնագետը, նման խնդրից խուսափելու համար պետք է կատարել ողնաշարի ուղղման վարժություններ, ինչպես նաև ճիշտ սննդակարգ կազմել։ Եթե նման մեթոդները չեն օգնում, կարող եք օգտագործել պլաստիկ վիրաբուժություն կամ ապարատային պրոցեդուրաներ:
 

Placeholder
Կոսմետոլոգը բացատրել է, թե ինչու է առաջանում երկրորդ կզակը