Թուրքիայում միայն հուլիսին սպանվել է 24 կին
Իրավունք
19:09 03/08/2022
Տարածաշրջան

Թուրքիայում միայն հուլիսին սպանվել է 24 կին

Թուրքիայում 2022 թվականի հուլիս ամսվա ընթացքում 24 կին է սպանվել, իսկ 20 կին մահացել է կասկածելի պայմաններում։Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Տվյալները հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը:

Հուլիսի զեկույցում նշվել է, որ նշյալ կանայք սպանվել են իրենց մտերիմ տղամարդկանց կողմից:

«24 կնոջից 14-ը սպանվել է ամուսնու, 2-ը՝ նախկին ամուսնու, 2-ը՝ նախկին սիրեցյալի, 1-ը՝ եղբոր, 2-ը՝ հարազատի, 1-ը՝ գործատուի, իսկ 1-ը՝ անծանոթի կողմից»։

26 կնոջից 10-ի սպանության պատճառը հայտնի չէ, իսկ 13-ը սպանվել է, քանի որ որոշել է ամուսնալուծվել։

Սպանությունների մի մասը տեղի է ունեցել հանրային վայրում՝ փողոցում, աշխատավայրում, տներում և հյուրանոցում: 

Placeholder
Թուրքիայում միայն հուլիսին սպանվել է 24 կին